Ամերիկյան ավիաընկերություններից մեկի նախկին բորտուղեկցորդուհի Արինա Բլումը թվարկել է ուղևորների ամմենանյարդայնացնող սովորությունները,- ըստ shantnews–ի՝ գրում է The Insider-ը։
Այսպիսով, ըստ նրա, ավիաընկերության աշխատակիցներին սարսափելի զայրացնում են զբոսաշրջիկները, ովքեր զուգարան են գնում փրկարարական տեխնիկայի ցուցադրության և արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների նկարագրման ժամանակ։ «Երբ ուղևորները վեր են կենում և զուգարան գնում, մենք պետք է, սպասենք մինչև նրանք վերադառնան և հետո նորից սկսենք ամեն ինչ», – դժգոհել է Արինան: «Ճամփորդներին խորհուրդ է տրվում նստած մնալ և սպասել, մինչև ամրագոտիների նշանն անջատվի»:
Բացի այդ, Բլումը խոստովանել է, որ անձնակազմի անդամներին դուր չի գալիս, երբ ուղևորները խնդրում են իրենց ձեռքի ուղեբեռը դնել վերին դարակներում։ Աղջիկը նշել է, որ դա բորտուղեկցորդուհիների պարտականությունը չէ, բորտուղեկցորդուհիները ծանրորդներ չեն,ուստի խորհուրդ է տվել ուղեւորներին ինքնուրույն իրենց ուղեբեռը տեղավորեն ինքնաթիռում։
Ճանապարհորդների մեկ այլ տհաճ սովորություն է զուգարանի ջուրը չքաշելը: «Եթե դուք հստակ չգիտեք, թե ինչպես օդանավում օգտվել զուգարանից, լավ կլինի օգնություն խնդրել: Ամեն դեպքում առանց ձեր հետևից լվանալու մի հեռացեք», – խորհուրդ է տվել նախկին բորտուղեկցորդուհին:
Նաև ուղևորների տհաճ արարքների թվում նա նշել է թռիչքի ժամանակ օդանավ բերված ալկոհոլ խմելը, փրկարար բաճկոններ գողանալը և օդանավով առանց կոշիկների քայլելը: