Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղյակ է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ 20 օր առաջ գերությունից վերադարձած, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկված ժամկետային զինծառայողին զինվորականն ծառայության են տարել։ Զինվորը առողջական խնդիրներով այս պահին գտնվում է զորամասի բուժկետում։։
Զինվորին անգամ վերականգնողական զորամաս չեն տեղափոխել, ինչպես դա արվում էր մյուս դեպքերում։ Սա ինչ անմարդկային վերաբերմունք է; Ինչպես կարելի է այդ աստիճան նսեմացնել զինվորին, նրա ընտանիքին տառապանքներ պատճառել։ Լավ դուք խիղճ չունեք»։