«Այս թուրքի ստրուկը», հերթական անգամ շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը, իր շահերից ելնելով կարող է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ սարգսյանին արտահանձնել իր «գրագետ և կառուցողական» եղբորը: Նման գնահատականով է հանդես եկել քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։
«Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք, որ Ազգը արժանապատիվ ներկայացնող ՀՀ Նախագահներ դատվեն, թե մեր երկրի ներսում և, թե թշնամի Ադրբեջանում:
Խնդրում եմ ՀՀ երկու Նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, զգուշ լինել, այս թուրքի ստրուկը, հերթական անգամ շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը իր շահերից ելնելով կարող է Ձեզ արտահանձնի իր «գրագետ և կառուցողական» եղբորը»,- նշել է Ա.Թովմասյանն ու հիշեցրել Նժդեհի խոսքերը. «Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում ավելի հայից է պարտված եղել, քան օտարից»։