00:00:00

Լևոն Քոչարյանը` Ադրբեջանի կողմից հորը և Ս․ Սարգսյանին հետախուզում հայտարարելու մասին

14:28, 21 փետրվար 2022 Բլոգ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Telegram-ի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից:

Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևին։

Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարից ՀՀ նախկին նախագահները, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով ժողովներ են հրավիրել։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր