Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում, որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»): Ինչու՞։ Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում (հղումը՝ ստորև), որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։
Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։
Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»,֊գրել է Մելիքյանը։