Փորձագետ Եվգենի Կաշկինն նշել է, որ եթե սմարթֆոն օգտագործելիս չպահպանեք անվտանգության կանոնները, ապա հանցագործները կարող են անձնական տեղեկությունների հասանելիություն ստանալ։ Այս մասին հայտնում է «Прайм» գործակալությունը։
Ըստ Կաշկինի` պետք է ուշադրություն դարձնել, թե ներբեռնված հավելվածները հեռախոսի ինչ գործառույթների հասանելիություն են պահանջում։ Դա կարող է լինել տեսախցիկ, խոսափող կամ լուսանկարների պատկերասրահ: Որոշ դեպքերում դրանց հասանելիությունը կարող է պարտադիր լինել: Բայց մյուսների դեպքում նման պահանջներն անհեթեթ են, ինչպես այն դեպքում, երբ դրանք պահանջվում են տնային ինտերնետ հաշիվը հետևելու ծրագրերի կողմից: Նման հավելվածները կարող են գողանալ անձնական տվյալները, ընդգծել է փորձագետը։
Մեկ այլ կարևոր գործոն է հավելվածների կողմից գեոլոկացիայի օգտագործումը: Խոսքը ոչ միայն GPS-ի, այլ նաև բջջային տվյալների օգտագործման և տարբեր վեբ ռեսուրսների հետ կապակցման մասին է:
Կաշկինն ընդգծել է, որ սմարթֆոնը կարող է վերահսկել ձեր շարժումները և ուղարկել գտնվելու վայրի մասին տեղեկություն՝ առանց սեփականատիրոջ իմացության։