Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է հետաքրքիր նախշերով, սեւ-սպիտակ գույների համադրությամբ կոմբինեզոն։ Լիլիթը ոճային վարսահարդարմամբ է, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում են մանուշակագույն ականջօղերը։
«Ուզում եմ մարդիկ լինեն առաջվանը, բայց հասկանում եմ, որ հնարավոր չէ։ Առողջ եղեք», - հրապարակումը մակագրել է երգչուհին։