Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. ««Հայփոստ» ընկերության անունից e-mail-ով մարդկանց հասնում են նամակներ՝ «Ձեր փաթեթը չի կարող առաքվել...» գրությամբ։ «Հայփոստ»-ը նշում է, որ այդ նամակները որևէ կապ չունեն իր հետ և անհայտ հանցագործներ ֆիշինգ են անում։ Որպեսզի մեր հայրենակիցները լավ հասկանան, թե ինչ է ֆիշինգը, նշեմ, որ մարդկանց ուղարկված նամակներում լինում են ակտիվ լինկեր, որոնք սեղմելու դեպքում համակարգիչներ կամ սմարթֆոններ մուտք են գործում վիրուսային ծրագրեր և գողանում մարդկանց անձնական և բանկային տվյալները։ Ի՞նչ անել։ Ոչ մի պարագայում մի բացեք «Հայփոստ»-ի անունից եկած «Ձեր փաթեթը չի կարող առաքվել...» գրությամբ էլեկտրոնային նամակները և հատկապես չբացել նամակում առկա հղումը: Հստակ իմացեք, որ եթե բացեք անծանոթ լինկեր, ապա 99,9% հավանականությամբ չարագործները կգողանան ձեր համակարգիչների կամ սմարթֆոնների մեջ գրանցված անձնական տվյալները, նաև հավելվածներում գրանցված օնլայն բենքինգի բանկային տվյալները՝ բնականաբար ձեր ունեցած բանկային փողերը գողանալու համար։ Զգո՛ւյշ եղեք»:
|
«Մի՛ բացեք «Հայփոստ»-ի անունից եկած՝ «Ձեր փաթեթը չի կարող առաքվել...» գրությամբ նամակները». Ն. Հոխիկյան