ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իր ընտանիքի հետ այս օրերին գտնվուն է Հնդկաստանում։ Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով բավականին ակտիվ է ինստագրամում, «սթորի» բաժնում մի շարք լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել իրենց ճամփորդությունից։ Նրանք Հնդկաստան են գնացել Դուբայից։
Ի դեպ, Ալեքսանյանների ընտանիքին Դելիում դիմավորել են, ինչպես ընդունված է այնտեղ` հատուկ արարողակարգով, վերջիններս էլ չեն խախտել հնդկական ավանդույթներն ու հենց օդակայանում արդեն հնդկական «կերպարի» մեջ են մտնում։