Արցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառ ուղևորվող թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը՝ ստիպելով վերջինիս մի մասին հետ շրջվել և վերադառնալ։
Առաջին հայացքից փոքրիկ քայլ թվացող այս գործողությունն այն «առաջին ծիծեռնակներից» է, որը ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին։
Սա նշանակում է, որ Հավերժական Հայաստանը երբեք չի կարող հաշտվել բարբարոսների՝ մեզ պարտադրվել փորձվող թշնամական օրակարգի հետ և կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի։