Երկու ամերիկուհիներ ձերբակալվել են Ֆլորիդայի Disney World-ում հարբած և մերկ վիճակում իրար վրա հարձակվելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Al.com պորտալը։
Քույրերն ակտիվորեն հանգստանում էին Օռլանդոյում` իրենց արձակուրդն անցկացնելով մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ օգտագործելով: Նշվում է, որ նրանք հանկարծակի որոշել են, որ պետք է գնան Disney World զվարճանքների այգի:
Ըստ պարբերականի` տաքսու վարորդը պարզել է, որ կանայք այնքան հարբած են, որ հրաժարվել է նրանց տանել։ Կարճ ժամանակ անց ավագ քույրը մեղադրել է կրտսերին վատ մայր լինելու մեջ և այս հայտարարությունը ուղեկցվել է ապտակով։ Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել։ Երբ պահակներին հաջողվել է նրանց իրարից բաժանել, նրանք արդեն առանց հագուստի էին կռվում։ Թե երբ են նրանք մերկացել` մնում է չպարզված: