00:00:00

«Մի նիկոլով 2 միլիոն հայություն ու պետություն է վերանալու». Արա Հարությունյան

17:30, 16 փետրվար 2022 Բլոգ

Ամերիկահայ գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գենոցիդն սկսվեց ապրիլին, Մուշ հասավ հուլիսին, մերոնք անտեղյակ ու անզեն նստած սպասում էին, ու գենոցիդվեցին էլ խաբվելով. հարևան քրդերն ասել էին, թե տղամարդիկ թող գնան գյուղից, թուրքերը կգան կտեսնեն միայն կանայք ու երեխա-ծերեր են, դրանց ձեռ չեն տա, մի քանի օրից հետ կգաք։ Իհարկե, առավոտյան գյուղը լրիվ վառել են։

Սումգայիթում հայերին սպանդի ենթարկեցին՝ բաքվում արխային սպասում էին։ Բաքվում հոշոտեցին- Կիրովաբադում, Շահումյան-Գետաշենում էին սպասում։ Հետո Ղարաբաղում էինք սպասում, Ղարաբաղում սկզբից հրաշք եղավ, բայց 26 տարի թուրքերը զինվեցին, կազմակերպվեցին, միավորվեցին թուրանի սխեմաները գծեցին, ռևանշով վերցրին։ Հիմա քյասար են ասում՝ Երևանն ու Հայաստանն ենք վեցնելու։ Բայց հայությունն արխային սպասում է։

Մի նիկոլով 2 միլիոն հայություն ու պետություն է վերանալու, ու ոչ մեկի վեջը չէ դա։ Եթե գենոցիդվողների վեջը չէ, բա իմ պես սարսաղների թփռտոցի իմաստը ո՞րն է: Հարցնողներին, թե բա ինչ անենք, էս գլխից եմ պատասխանում՝ գնացեք գցվեք կամուրջներից, որովհետև ձեր մեջ մարդկային ինքնապաշտպանական ամենապրիմիտիվ գեները չկան։ Դուք հավատում ու մեծարում եք միայն ձեզ ուտողներին, բա ոնց ելք լինի՞»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր