00:00:00

Բաղդասարյանը ավագանու անդամ ընկերուհուն խոհրդական է նշանակել

23:13, 15 փետրվար 2022 Քաղաքականություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ավագանու անդամ ընկերուհուն մարզպետարանում պաշտոնի է նշանակել։ Խոսքը՝ Քնարիկ Հարությունյանի մասին է։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետայսու աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետի խորհրդական: Համեստ կարողություններս ներդնելու եմ մարզում առկա խնդիրների լուծմանն ի նպաստ»:

Քնարիկ Հարությունյանը Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Ցայգ» ՀԸ աշխատակից էր, հետո Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ-ում։ Ավելի ուշ հենց Բաղդասարյանի ջանքերով ներառվեց ՔՊ-ի ավագանու ցուցակում։ Նա էր «Բալասանյան դաշինքի» ներկայացուցչի հետ կոալիցիոն համագործակցության հուշագրի տակ ստորագրողը։

Ի դեպ միայն ընկերուհուն չէ, որ Բաղդասարյանը մարզպետարանում աշխատանքով է ապահովել։ Irakanum.am-ը ավելի վաղ գրել էր, որ Շիրակի մարզպետը իր ընտանիքի հետ քավոր- սանիկական հարաբերություններ ունեցող Կարեն Մանուկյանին կարողացավ նշանակել տալ փոխմարզպետի պաշտոնում։

Հավելենք նաև, որ Գյումրու ավագանու անդամների մեծ մասն էլ կապ ունեն Նազելի Բաղդասարյանի հետ։ Վերջինիս եղբայրն ու մյուս ընկերուհին ևս ավագանու անդամներ են։

Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արթուր Նաջարյանը ևս նշանակվել էր մարզպետի խորհրդական։

Վստահ ենք, որ Բաղդասարյանը մեծ շրջապատի տեր է, հետևաբար չի բացառվում, որ հաջորդ նշանակումն էլ մարզպետարանում նրա բարեկամներից մեկը լինի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր