Մանկուց մենք լսում ենք առաջին հայացքից սիրո մասին, բայց քանի՞ երջանիկ ավարտով պատմություն գիտեք: Ճակատագրական հանդիպման մասին ռոմանտիկ գաղափարները հաճախ մթագնում են սիրահարների աչքերը։
Զրույցներ սեքսի մասին
Առաջին ժամադրությունը, որպես կանոն, հանդիպում է անծանոթ մարդու հետ, որի հիմնական նպատակը միմյանց ճանաչելն է։ Ու թեև սեքսը հարաբերությունների անբաժանելի մասն է, դրա մասին խոսակցություն սկսելը, դիմացինի անգամ ազգանունը չիմանալով, առնվազն տարօրինակ է։
Նախկին ընկերոջ/ընկերուհու քննարկում
Մեկ այլ կարմիր դրոշ է նախկին հարաբերությունների մասին խոսելը: Առաջին ժամադրության ժամանակ պետք է խոսել ձեր ծրագրերի և նպատակների մասին: Եթե դիմացինը սկսում է հիշել անցյալի հարաբերությունները, նա, հավանաբար, ամբողջությամբ չի հեռացել դրանցից:
Զրույցներ համատեղ ապագայի մասին
Մեկ այլ ահազանգ է համատեղ ապագայի մասին անհապաղ խոսակցությունը: Անշուշտ կան մարդիկ, ովքեր դա ռոմանտիկ են համարում։ Սակայն իրականում սա մանիպուլյացիայի դասական դրսևորում է։ Ինչպե՞ս կարող է մարդը, ով Ձեզ ճանաչում է ընդամենը մի քանի ժամ, պլանավորել համատեղ կյանք: