00:00:00

Փաստեր՝ Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից․ Ղազարյան

03:58, 11 փետրվար 2022 Բլոգ

Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։ «Ռուբեն Մաթևոսյան։ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է 1998 թվականին՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով (2011 թվական) և Պատվո շքանշանով (2016 թվական)։ Ռոբերտ Ամիրխանյանին: «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից (1998 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ Պատվո շքանշանով (2017 թվական): Նարա Շլեպչյան: Նախագահ Ռոբերտ Քոչարյան կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001 թվական), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականի պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հովհաննես Չեքիջյան։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականի պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Ազգային Հերոսի կոչման։ Ռաֆայել Քոթանջյան։ 2003 թվականի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով։ 2017 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Էվելինա Շահիրյան։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով։ Էդվարդ Միլիտոնյան։ Նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թվականի շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում»,- գրել է Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր