00:00:00

Հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է. Փոստանջյանը՝ Կարեն Անդրեասյանին

16:11, 09 փետրվար 2022 Բլոգ

Խորհուրդ Կարեն Անդրեասյանին` նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտը ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը։ ««Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։
Հեղինակ՝ ՀՀ արդարադատության նախարար, Կարեն Անդրեասյան Նաև լինում է երբ նայում է շարիկովի լուսանկարին և հիշում, որ պետք է մոռանալ օրենքների պահանջները, կատարել պատվեր, լինել հանցակից։ Իմ կողմից 10.01.2022 թվականին թիվ ԵԴ/0091/01/17 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել է հետևյալը, մեջբերում եմ`«Վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը պաշտպանության կողմին չուղարկելու և հաղորդման ներկայացնելու օրվա դրությամբ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում չտեղադրվելու հանգամանքին հարկ է նշել հետևյալը. Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հաղորդման շրջանակներում ներկայացված փաստարկների և վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ թեև տվյալ դեպքում ձևականորեն առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման հատկանիշներ, սակայն առկա փաստական հանգամանքներից ելնելով` դրանք իրենց նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չեն դնում Դատավորների համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանությանը»։ Այսինքն, քրեական գործով անմեղ մարդու արդարացման դատավճիռը բեկանում են և այդ անմեղ մարդուն դատապարում են 25 տարվա ազատազրկման ու չեն տրամադրում դատական ակտը, որ անմեղ դատապարտյալը ծանոթանա թե ինչպե՞ս են իրեն մեղադրել սպանության մեջ, որը նա չի կատարել և նույնիսկ դեպքի վայրում չի եղել՝ նվազ կարևոր են։ Եվ այս դիրքորոշումը հայտնում է իրավաբանը, ով եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ Խորհուրդ Կարեն Անդրեասյանին` նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտը ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։ Մաղթանք բարի բախտ քրեակատարողական հիմնարկում»,- գրել է Փոստանջյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր