Առաջին հերթին սովորական նկար՝ուղղակի ջերմ նստած նստարանին։ Իրականում էդքան էլ սովորական նկար չի, նկարում բոլորս սայլակի վարորդներ ենք։
Մի քանի վայրկյան ու մենք համալրում ենք սովորական մարդկանց շարքերը. Նստում ենք նստարանին ։
Իրականում շատ ասելիք կա էս նկարի տակ, միևնույն ժամանակ նկարի հետ կապ չունեցող։
Արդեն երկրորդ օրն է, որ համալսարանում սկսվել են դասերը ու ես կրկին համալսարանում եմ։
Ես «սովորական մարդ» եմ միայն իմ կուրսընկերների համար։ Երբ հայտնվում եմ ուսանողաշատ միջանցքներում, ուսանողության մի ստվար հատվածների հայացքներից հասկանում եմ, որ ես եկել եմ Մարսից ու մաշկիս գույնը կապույտ է։
Չգիտեմ, թե երբ կփոխվեն էդ հայացքները մեզ տեսնելիս,բայց ուզում եմ դիմել խնդրանքով բոլոր էն մարդկանց, ովքեր մեզ որպես այլմոլորակային են ընդունում ու հարցական ու տխուր հայացքներով են ուղեկցում, ուզում եմ, որ մեզ ընդունեք այնպես, ինչպես որ մենք կանք։ Հիշե’ք ,որ պատերազմն է մեզ վարորդներ դարձրել։ Հուսամ կհասկանաք ու կփոխվեք։ Աստված պահապան բոլորիս։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է 44 - օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը։