Մանհեթենի դատարանը թույլ է տվել Gotta Have It աճուրդի տանը վաճառել Մադոննայի անձնական նամակները, լուսանկարները և այլ իրերը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Մադոննան դատական կարգով ավելի քան 20 լոթ է չեղարկել՝ իր ներքնազգեստը, սանրը, կտրոնների գրքույկը, լուսանկարները և նամակը, որտեղ անպատշաճ է արտահայտվում դերասանուհի Շերոն Սթոունի և երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին։ Իրերն աճուրդի է հանել Մադոննայի նախկին ընկերուհի և խորհրդական Դարլին Լութցը։
Մադոննան հայտարարել է, որ Լութցը խաբեությամբ է իրենից վերցրել այդ իրերը։ 2017-ի ամռանը դատարանը բավարարել է երգչուհու հայցը, իսկ այժմ դատարանը ճանաչել է Լութցի իրավացիությունը։