00:00:00

Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղես. Գեղամ Նազարյան

20:57, 04 փետրվար 2022 Բլոգ

Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Աբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի։ Եւ այնուամենայնիվ, շնորհավորում եմ իմ քսան տարեկան հերոս։ Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։ Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք։ Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում եւ նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ եւ գնդակներ հանձնեցինք։ Եւ այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։ Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։ Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն եւ այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի»,- գրել է Նազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր