Սերժ Սարգսյանի հարցազրույցում, իհարկե, հնչեցին Նիկոլ Փաշինյանի համար հերթական ստորացնող մտքեր, որոնց պատասխանը առաջիկա օրերին մենք կստանանք հիստերիայի թագավորի կողմից։
Սերժ Սարգսյանը մանրամասնում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում 2010-ի Կազանի կամ 2016-ի Վիեննայի պայմանավորվածությունները՝ միաժամանակ շատ թափանցիկ ցույց տալով, թե ինչքան անշնորհք ու ապիկար են այսօրվա իշխանությունները։ Ինձ համար կարևոր էր Արցախի ապագայի մասին հստակ և կտրուկ խոսքը, ռևանշի մասին տողերի արանքում ասվածը, ինչը նաև Իլհամ Ալիևի համար է խիստ մտահոգիչ։
Այդ տրամաբանական մտքերի արանքում հանկարծ Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ուզել է ավելի լավ բանակցային պայմաններ ստեղծել, բայց չի ստացվել, ձախողել են։
Չէ, չէ ու կրկին չէ։ Գոնե Սերժ Սարգսյանը հաստատ գիտի, որ այդպես չի։ Գոնե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ԱԱԾ-ն բազմիցս զեկուցել է, թե ինչ գաղափարների կրող է Նիկոլ Փաշինյանը և թուրքամետ ինչպիսի հայացքներ ունի։ Եթե չեն զեկուցել, ապա դա ևս իր բացթողումն է։
Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության Արցախը հանձնելու համար, և նրան հաջողվեց գործը մասամբ անել։ Այդ պայմաններում Փաշինյանի մասին ասել, թե նա ձգտում էր ավելի լավ պայմանների, բայց եղավ այնպես, ինչպես միշտ, նշանակում է երկարացնել այդ մարդու քաղաքական կյանքը։
Նաիրի Հոխիկյանի գրառումը։