ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին: Ադրբեջանի նախագահը АзерТАдж-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա:
Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել: Ալիևը կյանքում, հաստատ բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել: Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով:
Ալիևը հոխորտացել է նաև ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հասցեին՝ մեղադրելով նրանց «դասալքության» մեջ: Այստեղ են ասել, բա նրանք իշխանության ղեկին լինեին, ու դու Շուշիին մոտենալուց խոսեի՞ր: Անցյալդ հիշիր, պարո՛ն Ալիև, մի հատ հետ նայիր տես՝ ո՞ւր էր փախել ադրբեջանական բանակդ, երբ Քոչարյանն ու Սարգսյանն էին կառավարում Արցախն ու Հայաստանը: Բա Շուշի եկող էիր, 2016թ. ապրիլին գայիր, ինչո՞ւ ԳՇ պետիդ Շուշի ուղարկելու փոխարեն, պատերազմի 5-րդ օրը, խնդրագրով Մոսկվա ուղարկեցիր:
Տեսնում ես չէ՞, պարո՛ն Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը, ու հատկապես քո գործերը: Պատկերացնո՞ւմ ես, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ալիևն իր մեմուարներում ինչեր է ասելու քո մասին:
Հ. Գ. Ալիևին կարծես խիստ մտահոգել է նաև նախագահ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը: Իր համար էլ են տհաճ անակնկալներ լինելու»:
|
Աղբյուրը` Արտակ Զաքարյան