00:00:00

Հրամանատարի զոհվելուց հետո Էդգարն էր ստանձնել նրա պարտականությունները. զոհվեց հոկտեմբերի 1-ին ընկերներին օգնության շտապելիս

01:07, 31 հունվար 2022 Բլոգ

Համբարձումյան Էդգարը Երևանից էր։ Երևանի Օլիմպիական Հերթափոխի մարզական քոլեջի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։
2019 թվականի հունվարին զորակոչվեց բանակ։ Մադաղիսում էր ծառայում, ավագ սերժանտ էր։ Սեպտեմբերի 27-ին Էդգարը դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջինը նրանք ընդունեցին մարտը։
Էդգարի հրամանատարը զոհվեց կռվի առաջին օրը, իսկ ինքը, ոտքից վիրավոր վիճակում, ստանձնեց հրամանատարի պարտականությունները, ու զորքի ողջ մնացած հատվածին դուրս բերեց շրջափակումից։
Ծառայակիցներին հասցնելով «Եղնիկներ», նա հրաժարվելում է հոսպիտալացվելուց ու շտապում է ետ՝ Մադաղիս, իր մյուս ընկերներին օգնության։ Հենց ետդարձի ճանապարհին էլ հոկտեմբերի 1-ին, անօդաչուի հարվածից զոհվում է Էդգարը։
Խունկ ու խոնարհում հիշատակիդ, քաջ տղա...
Էդգարը 20 տարեկան էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր