00:00:00

Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից․ հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում․ Գևորգյան

04:44, 28 հունվար 2022 Բլոգ

Վաղը՝ Հայոց Բանակի 30-ամյա հոբելյանը մե´նք ենք տոնելու, մե´նք և բոլոր նրանք, ովքեր անցան ազատագրական պայքարի ճանապարհով, կյանքի ու մահվան եզրագծին կռիվ տալով հաղթանակներ կերտեցին, առաջնագծում կանգնած սահման պահեցին, բանակ հիմնադրեցին։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: «Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում, դատարկ ու անշունչ չթողնել այն հրապարակը, որտեղ ժամանակին տարածաշրջանի ամենամարտունակ Հայոց Բանակի փառահեղ շքերթներն էին անցկացվում: Մինչ այդ, ժամը 11.00-ին, Հայելի ակումբի ուղիղ եթերում հանդես կգամ կոչով: Մենք պարտավոր ենք նեցուկ լինել Հայոց Բանակի ուժին, որովհետև իրական խաղաղությունը Հզոր բանակով է միայն պաշտպանվում, և հարատևում՝ մեր միասնականությամբ: Սա Արժանապատվության հավաք է: Ովքեր գալու են Հանրապետության Հրապարակ, թող այս հրապարակման տակ արձագանքեն, ցույց տան, որ այս ԱԶԳԸ մեռած չէ, ճոռոմաբանությամբ ու պաթոսով դատարկախոսելու փոխարեն գործել և սեփական ճակատագիրը տնօրինել գիտե: Ես հավատում եմ ՀԱՅԻ ուժին: Ի պատիվ Հայոց Բանակի: Հանուն Ազգային Զարթոնքի»,- գրել է Գևորգյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր