Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվում է իր պաշտոնից։
Սոցցանցում ինչ ասեք չգրվեց։
Իսկ ես մտածում եմ՝ ով կարող է այս շրջանում այդ գործը լավ անել։ Հետպատերազմյան Հայաստան, բազում նաև արտաքին խնդիրներ։
Շատ բան պետք է սկսել նոր տողից...
Դուք Ձեր կարծիքն իհարկե կասեք, բայց ես գտնում եմ, որ Էդմոն Մարուքյանը կարող է այդ պաշտոնում լավ աշխատել՝ հաշվի առնելով նրա լեզուների իմացությունը, դիվանագետների հետ շփման,
դրսում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու փորձը...
Մարուքյանի ռեսուրն այս շրջանում չօգտագործել ուղղակի չի կարելի՝ Հանուն Հայաստանի...
Դեռ չեմ խոսել իր հետ այդ մասին։ Չգիտեմ էլ՝ ինչ է մտածում...
Բայց շփման փորձ չունեցող, գոնե անգլերեն լեզվին վարժ չտիրապետող որևէ քաղաքացու թեկնածություն չպետք է քննարկվի այդ պաշտոնի համար։
ԼՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի գրառումը։