00:00:00

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

22:50, 23 հունվար 2022 Ժամանց

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։ Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։ Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։ Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխաել են, որ համերգը չեղարկվել է։ Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։ Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։ Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր