00:00:00

Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը․ Էրիկ Ալեքսանյան

01:23, 19 հունվար 2022 Բլոգ

Այսօր Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր կդնի։ Մենք զանգահարել էինք Արմեն Չարչյանին։ Վերջինս ոչ հերքել, ոչ հաստատել էր մեր տեղեկությունը, միայն հայտնել է, որ որեւէ տեղեկատվություն այս պահին հաղորդել չի ցանկանում։ Ավելի ուշ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի։ «Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  Ալեքսանյանը։ Նրա խոսքով` Չարչյանն այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար։ Ալեքսանյանը լրատվամիջոցներին կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել, հակառակ դեպքում նման արարքը կունենա իրավական հետևանքներ։ Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին որոշեց, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Հաջորդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր