00:00:00

Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան

20:09, 15 հունվար 2022 Բլոգ

Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից: Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Ղազինյանը: «Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից: Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից: Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը: Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից: Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում . . .»,- գրել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր