00:00:00

Հավատարիմ կատուն հրաժարվել է լքել տիրոջ գերեզմանը եւ երկու ամիս նստել է գերեզմանի վրա

04:05, 15 հունվար 2022 Ժամանց

Twitter-ի օգտատեր @LavBosniak-ը պատմել է հավատարիմ կատվի սրտաճմլիկ պատմությունը, որը նստել է իր տիրոջ՝ Սերբիայի իսլամական համայնքի նախկին գլխավոր մուֆթի Մուամեր Զուկորլիչի գերեզմանին երկու ամիս շարունակ եւ հրաժարվել է հեռանալ: Մուամեր Զուկորլիչը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին սրտի կաթվածից։ Նա Սերբիայի եւ Բալկանյան այլ երկրների մահմեդական համայնքում հայտնի անձ էր։ Կենդանու նվիրվածությունը հուզել է Twitter-ի օգտատերերին։ Նրանցից ոմանք նշել են, թե որքան հավատարիմ է կենդանին իր տիրոջը, մյուսներն ասել են, որ ինչ-որ մեկը պետք է կատվին տուն տանի։ Այս պատմությունը շատերին հիշեցրել է Ճապոնիայում Հատիկո շան ողբերգական պատմությունը, ով մինչեւ իր վերջին շունչը սպասել է իր տիրոջ վերադարձին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր