00:00:00

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից. Արեգնազ Մանուկյան (ֆոտո)

02:02, 15 հունվար 2022 Բլոգ

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Դեռևս նախորդ տարեվերջին պատգամավորական հարցում էի ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքվելով, թե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը 1․ 2021 թ․ ընթացքում ընդհանուր առմամբ քանի՞ արտասահմանյան այց է կատարել։ 2․ Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի համար։ 3․ Այցերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։ 4․ Ի՞նչ միջոցներից են ծախսվել այդ գումարները։ 5․ Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել այցերից հետո։ Այսօր ստացել եմ պաշտոնական պատասխանը, որում բավականին մանրամասն ներկայացված է, թե որ երկիր է այցելել Արմեն Սարգսյանը և ինչ հարցեր է այնտեղ քննարկել։ Սակայն, ուշադրությո՛ւն․ թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի և դրանցից յուրաքանչյուրի համար, նախագահականից չեն պատասխանել; Նշել են միայն՝ Գործուղման ծախսերն իրականացվել են՝ 1) համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման, որը հասանելի է minfin.am կայքի «Պետական բյուջե» բաժնում. 2) հրավիրող կողմի միջոցների հաշվին: Ահա սա՛ է Սահմանադրությամբ մեզ պարտադրված ՀՀ նախագահը, ում գործուղումները, ըստ հիմնավոր կասկածների, բավականին թանկ են նստում հարկատուներիս վրա և ում արտասահմանյան վոյաժների վրա ծախսվող գումարների չափը չի ներկայացվում հանրությանը»,- գրել է Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր