00:00:00

Ո՛չ հիմարացմանը. Սոս Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ամուր նյարդեր ունենալու կոչի վերաբերյալ

19:01, 13 հունվար 2022 Բլոգ

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության այսպես ասած «ղեկավարը» պնդում է, որ հարկավոր են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը` «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելը: Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան:

Շատ ընդհանուր առմամբ ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ: Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը: Ո՛չ հիմարացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր