00:00:00

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի Ղազախստան մտնելուց հետո արտաքին խաղացողների առումով իրադարձություններն ակտիվացել են. Աբրահամյան

21:49, 10 հունվար 2022 Բլոգ

Այն ամենը, ինչ տեսնում ենք Ղազախստանում, դա սպառնում է ողջ Միջին Ասիային։ Վերջին տարիներին Թուրքիան փորձում էր իր ազդեցությունն ակտիվացնել Միջին Ասիայում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նշեց, որ թուրքական քարոզչությունը բավականին ակտիվ աշխատում էր Ղազախստանի դեմ։ Հատկապես ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի Ղազախստան մտնելուց հետո արտաքին խաղացողների առումով իրադարձությունները բավականին ակտիվացել են։ «Նկատելի է, որ ՀԱՊԿ-ի ներկայությունը Ղազախստանում անհանգստացրել է և՛ արևմուտքին, և՛ հատկապես Թուրքիային։ Այս տեսանկյունից ղազախական իրադարձությունները պետք է դիտարկել շատ ավելի լայն»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանից Ղազախստան ուղարկված խաղաղապահ զորախմբին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ զորախմբի Ղազախստան մեկնելը ռիսկային էր այն առումով, որ ամբողջական պատկերը չկա, դեռ գնահատված չէ, թե ինչ ազդեցություն կունենա հայկական զորախմբի ներգրավվածությունն այնտեղ։ Պատգամավորը նշեց, որ այս դեպքում ևս իշխանությունը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում իրավիճակի լրջությունը, և չի ներկայացնում Ղազախստանում առկա իրական պատկերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր