00:00:00

Փաշինյանն իր մետաստազների միջոցով պատրաստ է ադրբեջանանպաստ քարոզ տանել ու ներազգային թշնամանք տարածել. պատգամավոր

00:15, 10 հունվար 2022 Բլոգ

Փաստորեն, հանուն իշխանություն զավթելու ծրագրի իրագործման Նիկոլ Փաշինյանն իր մետաստազների միջոցով պատրաստ է ադրբեջանանպաստ քարոզ տանել ու ներազգային թշնամանք տարածել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Նիկոլի հակահայկական մետաստազները Վարդենիսում Նիկոլը պառակտման դրոշակակիր է։ Ինչ նա վարչապետ է դարձել, զբաղված է մեր ժողովրդին պառակտելով, մինչև վերջին բջիջը։ Նիկոլի իշխանության կերակուրը պառակտումն է։ Այդ իշխանությունը կոմֆորտի մեջ է լինում միայն ժողովրդի պառակտվածության պայմաններում՝ «Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքի համաձայն։ Նիկոլական ատելության մետաստազները տարածվել են ամենուրեք։ Տեղական նշանակության նիկոլները ներազգային թշնամանք են քարոզում։ Մասնավորապես Վարդենիսում մի կին կա՝ Նաիրա Մանուչարյանը, ով ներկայանում է որպես «100 տարվա» մանկավարժ։ Սա նիկոլական ավագանու անդամ է և Վարդենիսում տեղի ունեցած ավագանու ընտրություններում ապօրինությունների գործիքներից։ Ուրեմն այս կինն իր քաղաքական հակառակորդներին պիտակավորում է որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդենիսի տարածաշրջանում նախկին սովետական Ադրբեջանից փախստականներ կան։ Տիկնոջ այդ ձևակերպումները տիպիկ նիկոլություն են։ Սրանք հանուն Վարդենիսում աթոռ գրավելու ներազգային թշնամանք ու ատելություն են տարածում։ Նման թշնամանք քարոզելուց հետո Նաիրա Մանուչարյանը ոչ միայն իրավունք չունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և ավագանի լինելու, այլ որ ավելի կարևոր է՝ այս տիկնոջը չի կարելի թողնել, որ նա դպրոց մտնի ու դեռ մի բան էլ պատմություն դասավանդի։ Սերունդները մեղքն են ու սրա նմաններից չպետք է պատմության դասեր լսեն։ Փաստորեն, հանուն իշխանություն զավթելու ծրագրի իրագործման Նիկոլ Փաշինյանն իր մետաստազների միջոցով պատրաստ է ադրբեջանանպաստ քարոզ տանել ու ներազգային թշնամանք տարածել։ Լկտիությունը, աթոռամոլությունն ու հակահայկականությունը սրանց մոտ սահմաններ չունեն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր