Փաստ է, որ վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը, քանի որ այնտեղ իրավիճակը քաղաքացիական պատերազմ է, բացի դա, Հայաստանից ուղարկված 100 հոգանոց զինված ջոկատը լավ առիթ է տալու թուրքական ազդեցության տակ գտնվող խմբերին թիրախավորել տեղի հայերին։ Այդ մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Երբ մենք քննարկում ենք Ղազախստանում տիրող վիճակը, պետք է դրան նայենք նախ տեղի հայկական համայնքի անվտանգության տեսանկյունից, ապա փորձենք հասկանալ, թե այդ բախումները ինչ հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մնացած հարցերը, թե ովքեր են կանգնած այդ իրադարձությունների հետևում, մեզ համար մեծ նշանակություն չպետք է ունենա, միևնույն է, մենք չենք կարող ազդել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական պայքարի վրա, այն էլ Ղազախստանում։
Փաստ է, որ վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը, քանի որ այնտեղ իրավիճակը քաղաքացիական պատերազմ է, բացի դա, Հայաստանից ուղարկված 100 հոգանոց զինված ջոկատը լավ առիթ է տալու թուրքական ազդեցության տակ գտնվող խմբերին թիրախավորել տեղի հայերին։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար սպասելիքներին, ապա ղազախական իրադարձություններից է կախված, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության տևողությունը։ Ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերը Փաշինյանի վերջի սկիզբն են։