Իսկ սա նախորդ լուսավոր գրառմանս զուգահեռ գորշ իրականությունն ա. Պաշտպանության նախարարության «նվերն» ա զոհված տղերքի 3-8 տարեկան երեխաներին. անհասկանալի ռեզինից կենդանի, դոմինո կամ կուբիկ-ռուբիկ, պեչենի ու մի բուռ էժան կոնֆետ։ Հա, մեկ էլ մանկական ներկայացման մեկ տոմս. երևի մեջների ամենաարժեքավոր բանը։
Սենց ա պետությունը հարգում ու շնորհակալ լինում հայրենիքի համար կյանքը զոհած տղերքի երեխաներին։ Սենց «անակնկալներով» ա էրեխեքի մանկությունը մի քիչ գունագեղ դարձնում։
Սրանց պղծությանը նայեք էլի. հերիք չի 3-8 տարեկան տարիքային շեմ են դրել, մի բան էլ 2000 դրամանոց փաթեթ են ուղարկել էդ էրեխեքին...
Վստահաբար էս ամենի կազմակերպիչներն իրանց էրեխեքին սենց նվերներ չեն արել, բայց զոհված տղերքի էրեխեքի նվերի վրա խնայել են։ Դիշովկեք...