00:00:00

Իսրայելի ներկայացուցիչը հաղթեց․ «եվրատեսիլյան» ստանդարտները

16:58, 13 մայիս 2018 Ժամանց

Մինչ Հայաստանում տարված էին նոր կառավարության անդամների ֆեյսբուքյան էջերը փորփրելով՝ շատերի համար աննկատ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը, որում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետտան։ Մի կողմ թողնելով քաղաքական առումով մեկնաբանությունները (Իսրայել+Եվրոպա)՝ անդրադառնանք բուն հաղթող երգչուհուն։ Այն որ Նետտան այս տարի հաղթելու է, բուքմեյքերների, մրցույթի երկրպագուների մոտ գրեթե կասկած չէր հարուցում։ Եվ նրա հաղթանակով ապացուցվեց այն, որ այս մրցույթը կոնկրետ ստանդարտներ ունի՝ այստեղ ստանդարտներից դուրս մարդկանց հաղթանակի շանսը խիստ մեծ է։ Նետտան էլ բացառություն չեղավ։ Չասենք տգեղ, սակայն ստանդարտից դուրս արտաքին, ոչ ստանդարտ երգ, այպիսի հագուկապ բեմում եւ ահա հաջորդ տարի մրցույթը Իսրայելում կանցկացվի։ Այս առումով թերեւս տեղին էին բոլոր այն մարդկանց մեկնաբանությունները, ովքեր պնդում էին, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» պետք է ներկայացներ Կամիլ շոուն։ Հաղթանակի շանսերը ավելի մեծ կլինեին։ Նշենք նաեւ, որ այս տարվա «Եվրատեսիլը» բավականին հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ մինչեւ վերջին պահը հասկանալի չէր, թե որ երկիրն է հաղթող դառնալու՝ մի քանի երկրների ներկայացուցիչների հավաքած միավորները բավականին մոտ էին։ Արդյունքում «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի հաղթողը՝ Նետտան, հավաքեց 529 միավոր: Երկրորդ տեղում Կիպրոսն է՝ 436 միավորով և երրորդ տեղում Ավստրիան: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը դուրս մնաց առաջին կիսաեզրափակիչ փուլից։ Ն․ Հարությունյան https://www.youtube.com/watch?v=9flG5EqRPSc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր