00:00:00

Ես քո լռությանը վրեժ եմ պարտք, Մեն․ Կարին Տոնոյան

03:22, 03 հունվար 2022 Բլոգ

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ես քո լռությանը ՎՐԵԺ եմ պարտք, Մեն..... քեզ համար, մեր տան չընդհատվող լռության համար, Արցախիս համար, Հայրենիքիս համար......

Իմ լուռ Հայրենիք, իմ լույս Հայրենիք,
Ո՛չ թշնամիդ էր թշնամու նման,

Ո՛չ բարեկամդ բարեկամ եղավ.

Մեկն արյունարբու գազան էր վայրի,

Մեկն՝ անունը կար, ամանում չկար։

Շահերն արին մեկ, տվին ձեռք ձեռքի

Ու բզկտեցին՝ որն ինչքան կարաց,

Մնացիր մենակ ցավ ու վշտիդ հետ,

Աշխարհի հանդեպ սառն ու դառնացած։

---------------------------------------------

Ոչ մեկից ոչինչ մի ակնկալիր,

Ամե՛նքն են այսօր ցավիդ անհաղորդ,

Քո միասնությա՛մբ ու համառությա՛մբ

Պիտ դիմակայես հորդաներին հորդ...

Հավատա միայն քո հերոս որդոց...

Նրանց քաջ բազկի անվրեպ զարկին,

Գոյատևելու, հաղթանակելու,

Դարեր թերթելու հզոր քո կամքին։

Ռուզաննա Բոշյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր