00:00:00

Քիմ Քարդաշյանն աջակցել է բանտարկյալին, որը 110 տարվա փոխարեն 10 տարի կնստի

19:34, 31 դեկտեմբեր 2021 Ժամանց

Իրավաբանական կրթություն ստացած հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսին` բեռնատարի վարորդ Ռոջել Ագիլերա-Մեդերոսի պատիժը մեղմելու համար: Ագիլերա-Մեդերոսը 2019 թվականին ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել։ Վարորդը պնդել է, որ վթարի պատճառ են դարձել անսարք արգելակները։ Ի սկզբանե նա ազատազրկվել է 110 տարի ժամկետով։ Իսկ այժմ նա պետք է նստի ընդամենը 10 տարի։ 41-ամյա Քարդաշյանը Instagram-ում աջակցել է այս որոշմանը և բանտարկյալին՝ հիշեցնելով, որ նա շարունակում է պնդել ԱՄՆ-ում դատական ​​բարեփոխումների անհրաժեշտությունը։ «Նոր` 10 տարվա ազատազրկման ժամկետի դեպքում նա հինգ տարի անց հնարավորություն կունենա վաղաժամ ազատ արձակվել և վերամիավորվել կնոջ ու որդու հետ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր