00:00:00

ԿԳՄՍ փոխնախարարի գրառումը․ ինչ է հայտնել նա

01:49, 27 դեկտեմբեր 2021 Բլոգ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էլեկտրոնային մատյանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, շատ տեսանելի է դարձրել այն, ինչն առանց այդ էլ ենթադրելի էր։ Բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց։ Դպրոցներ կան, որտեղ նման փոփոխությունները հարյուրներով են հաշվվում։ Չեմ կարծում, որ սա տեխնիկական խնդիր է։ Սա գնահատականի գերարժևորման և կրթության չարժևորման խնդիրն է։ Չափորոշիչը ճանապարհ է բացում այս խնդրի լուծման համար, բայց խնդիրը կլուծվի, երբ կրթության բոլոր շահառուները հստակ գիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր