00:00:00

Ո՞րն է 2021 թվականի ամենաշատ այցելվող կայքը

04:41, 25 դեկտեմբեր 2021 Ժամանց

Անցյալ տարի Google-ն առաջատարն էր օգտատերերի շարքում, սակայն այս տարի նոր ռեսուրսը գերազանցեց նույնիսկ Google-ին։ TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը 2021 թվականին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare ամպային ենթակառուցվածքային ընկերության տվյալները։ Աղբյուրի համաձայն՝ տեսանյութերի փոխանակման ծառայությունն առաջին անգամ համաշխարհային առաջատարն է դարձել ընթացիկ տարվա փետրվարին, իսկ օգոստոսից այն ապահովել է Cloudflare վարկանիշում առաջին տեղը։ Անցյալ տարի TikTok-ը հաճախումների քանակով ընդամենը յոթերորդ տեղում էր։ Ծառայությունը հայտնի է դարձել հատուկ առաջարկությունների ալգորիթմի շնորհիվ, որը լավ է գուշակում օգտատերերի նախասիրությունները: Վերջերս հրապարակված The New York Times-ի հոդվածն ավելի մանրամասնեց այս ալգորիթմի մասին: Մասնավորապես, հրապարակմանը հաջողվել է պարզել, որ ծառայությունն ընտրում է տեսանյութեր ըստ բանաձևի, որն ամփոփում է AI կանխատեսումները և իրական օգտատերերի վարքագիծը՝ հիմնվելով չորս տեսակի տվյալների վրա՝ հավանումներ, մեկնաբանություններ, դիտման ժամանակ, և հենց այն փաստը, թե արդյոք տեսանյութը ցուցադրվե՞լ է, թե՞ ոչ: Աշխարհի ամենաշատ այցելվող կայքերի թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը. 1. TikTok.com; 2. Google.com; 3. Facebook.com; 4. Microsoft.com; 5. Apple.com; 6. Amazon.com; 7. Netflix.com; 8. YouTube.com; 9. Twitter.com; 10. WhatsApp.com.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր