00:00:00

Աղիքները վնասող երեք հիմնական մթերքները

04:50, 24 դեկտեմբեր 2021 Ժամանց

Իսպանացի սննդաբան, փորձագետ Էլի Գալյեգոն նշել է այն երեք հիմնական մթերքները, որոնք կարող են վնասել աղիքները՝ բացասաբար ազդելով աղիների միկրոֆլորայի վրա, առաջացնելով դիսբալանս կամ պաթոլոգիաների զարգացում: Այս մասին գրում է La Vanguardia-ն։ Ալկոհոլ
Սննդաբանի խոսքով՝ աղիների միկրոբիոմի գլխավոր թշնամիներից մեկը ալկոհոլն է, քանի որ այն կարող է փոխել դրա կառուցվածքը, ինչի պատճառով պաթոգեն բակտերիաները ներթափանցում են մարդու ներքին օրգաններ։ Գազավորված ըմպելիքներ
Գազավորված ըմպելիքները եւս վտանգավոր են երկարակեցության գլխավոր օրգանի համար։ Դրանք բառացիորեն հեղեղում են օրգանիզմը տոքսիններով և նվազեցնում իմունիտետը։ Գազավորված ըմպելիքներ հաճախակի օգտագործող անձինք աղիքները քրոնիկ բորբոքման վտանգի առաջ են կանգնեցնում: Հացաբուլկեղեն, թխվածքեղեն Գալյեգոն հավելել է, որ բուսական ճարպերը, որոնք մեծ քանակությամբ օգտագործվում են արդյունաբերական հացաբուլկեղենի, թխվածքեղենի մեջ, նույնպես բացասաբար են ազդում աղիքների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր