00:00:00

Ինչպե՞ս պետք է սիրել տղամարդուն․ 12 պատվիրան

03:28, 23 դեկտեմբեր 2021 Ժամանց

Այս պատվիրանները կհուշեն, թե ինչպես պետք է սիրել տղամարդուն: 1. Ընտրե´ք նրան
Ընտրեք նրան, ում հոգին շատ մոտ է ձերին, ով տեսնում է ձեզ այնպես, ինչպես կաք և այնքան քաջ է, որ նրա մտավախությունները դուք չեք տեսնում:
2. Ընդունե´ք նրան այնպիսին, ինչպիսին կա
Ընդունեք դեպի ձեզ մեկնած ձեռք և զգուշորեն տարեք դեպի ձեր սիրտը, որտեղ նա իրեն հանգիստ և հարմարավետ կզգա: 3. Վառե´ք նրա ծանր բեռը ձեր ներսի կրակով Նայեք նրա աչքերի մեջ և որքան հնարավոր է՝ խորությամբ զննեք հոգին, քանզի միայն այդ ժամանակ կտենեք, թե ինչ է այնտեղ իրականում թաքնված: 4. Բացահայտե´ք նրան Զննե´ք նրան, բացահայտեք այն ամենը, ինչի միջով ստիպված է եղել անցնել, փորձեք տեսնել նրա տառապանքները և գործած մեղքը, սակայն՝ առանց քննադատության և հիշաչարության: 5. Զգացե´ք նրան Կարողացե´ք բժշկել հին և խորը վերքերը՝ առանց վեճերի և զայրույթի: 6. Կանացիությու´ն նվիրեք նրան Նստեք նրա առջև ձեր կանացիության ողջ վեհությամբ և զիջողաբար թույլ տվեք նրան՝ քայլ անել դեպի ձեզ: 7. Զինվեք իմաստությա´մբ
Նստեք և խաղաղությամբ սպասեք նրա վերադարձին:
8. Մի´ փորձեք խորամանկել Մի´ փորձեք նրան խաբել հնարքների, նենգ քայլերի, խաբեության միջոցով: Դա կանացիություն չէ, այլ՝ վրեժ: 9. Նրա համար եղեք ինչպես մայր Կարևոր չէ՝ ստացե՞լ է այն մայրական ջերմությունը, որ տալիս են միայն մայրերը, նրան իրական մոր կերպար ցույց տվեք: 10. Պահպանե´ք նրան, առաջնորդե´ք Մի´ պատժեք նրան ձեզ հասցրած վերքերի համար, արցունքներով մաքրագործեք այն ինչպես քաղցր գետը և ազատ արձակեք այդ զգացմունքներին դեպի իրենց տուն: 11. Սիրե´ք նրան այնքան, որպեսզի մերկ և բաց լինեք Եղեք բավական համարձակ, որպեսզի թույլ լինեք, և թույլ տվեք նրան՝ հոգ տանել ձեր մասին: Հնարավորություն տվեք նրան՝ հասկանալ, որ կարող է օգնել և պաշտպանել ձեզ: Թույլ տվեք նրան՝ ամուր գրկել ձեզ և վստահեք նրան, եթե նույնիսկ՝ մինչ այդ հազարավոր անգամ վրավորել կամ ցավեցրել է: 12. Աջակցե´ք, կերակրե´ք, լսե´ք և բուժե´ք նրան Իսկ նա իր հերթին կփայփայի, կպահպանի և կպաշտպանի ձեզ իր ուժեղ ձեռքերով, հստակ մտքերով և մտադրություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր