Եթե առաջինը դուք երջանիկ դեմք տեսաք, նշանակում է, որ դուք բավական հանգիստ վիճակում եք, և ամեն բան լավ է, ձեր ներքին վիճակը հանգիստ է։ Սակայն երբեմն դուք կարող եք զգալ, որ ինչ-որ բան ձեզ պակասում է։ Վայելեք այդ վիճակը, բայց ուշադիր եղեք, քանի որ շատ հանգստությունն էլ երբեմն կարող է ձեր դեմ խաղալ։
Աստղային գիշեր
Եթե դուք սկզբում աստղային գիշեր տեսաք, նշանակում է, որ ներկայումս ձեր կյանքում դուք պետք է դիմեք ձեր ներքին ստեղծագործ բաղադրիչին։ Դուք պետք է հասկանաք, թե ինչն է ձեզ համար լավ, դադարեք մտածել այն մասին, թե ինչն է «ձեզ հարմար», այլ անեք այն, ինչ իրոք ուզում եք անել։ Դուք լավագույն արդյունք կստանաք այն ժամանակ, երբ անեք այն, ինձ ձեզ դուր է գալիս և երջանկացնում է։ Ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը։ Քայլ արեք դրան ընդառաջ։