00:00:00

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում ամենակարեւոր խնդիրն ապաստարան կառուցելն է․ Զոհրաբյան

01:13, 19 դեկտեմբեր 2021 Բլոգ

Թուրքի կղզյակում հայտնված Ներքին Խնձորեսկ գյուղը չունի ապաստարան ու ինձ խնդրեցին այս հարցը բարձրաձայնել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Նոր եմ վերադարձել Ներքին Խնձորեսկից, որտեղից մինչեւ թուրքի սահման ընդամենը 500 մետր է։ Սահմանամերձ այս գյուղը երեք կողմից սահմանակից է թշնամուն ու նախօրեին գյուղի բնակիչները, որպես բնական ինքնապաշտպանական «արգելապատնեշ»՝ 500 ծառ են տնկել։ Սահմանամերձ այս փոքրիկ ու ֆանտաստիկ գյուղը լիքը խնդիրներ ունի, բայց ամենակարեւոր խնդիրն այսօր Ներքին Խնձորեսկում ապաստարան կառուցելն է։ Թուրքի կղզյակում հայտնված գյուղը չունի ապաստարան ու ինձ խնդրեցին այս հարցը բարձրաձայնել։ Կառուցվելիք ռմբապաստարանի տեղը արդեն որոշված է եւ հատուկ չեմ նշում՝ թուրքի թիրախ չդարձնելու համար։ Եւ ուրեմն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Ներքին Խնձորեսկում ապաստարանի կառուցմանը, խնդրում եմ զանգահարել արցախյան երեք պատերազմների մասնակից, գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, ներքինխնձորեսկցի Սուրեն Բեգլարյանին՝ 098115903»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր