00:00:00

Նորօրյա Օստապ Բենդեր․ Բորիս Ավագյանը հեղափոխությունից հետո անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք․ Աթանեսյան

22:51, 17 դեկտեմբեր 2021 Բլոգ

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատերդ երևի հիշում եք այս կերպարին՝ Բորիս Ավագյանին, ով հեղափոխությունից հետո անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք:
Արթիկի քաղաքապետի տեղակալ էր, այնուհետև Արցախի նախագահի խորհրդական, Արցածի ԱԻՆ փոխնախարար:
Հետո ինքն իրեն հռչակեց մեր գերիների գործով գրեթե գլխավոր բանակցող:
Մեր որոշ ընդդիմադիրներ սկսեցին <հռճվել> սրանով, նա դուրս չէր գալի տարբեր հեռուստաալիքների եթերներից և այլն: Մինչդեռ պարզվում է, և ես դրա մասին զգուշացնում էի որոշ ընդդիմադիրների, մենք գործ ունենք հերթական <Օստապ Բենդերի> հետ, ով մաքսանենգության գործով հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից:
Պարզվում է, երիտասարդը Սանկտ Պետերբուրգում հայտնի է իր ախմախ արկածներով:
Երեկ հենց Սանկտ Պետերբուրգում ռուս իրավապահները ձերբակալել են Բորիս Ավագյանին, ով անհասկանալի ճանապարհոցվ հատել էր ՌԴ պետական սահմանը:
Նման <տաղանդավոր> կերպարը այս անգամ էլ կարող է խուսափել դատաստանից և այս անգամ հայտնվելով Հայաստանում, արդեն կդառնա <ընդդիմության> առաջնորդներից մեկը: Իսկ ինչու ոչ?
Մանրամասները այս հղումով՝
https://47news.ru/articles/204715/
(В Петербурге задержан легендарный Авакян. Вместе с ним был знаменитый полковник ФСБ)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր