Մի քիչ քաղաքապետարանական
Ես հավատում եմ, որ ինչ ցանես՝ էտ էլ հնձելու ես:
Ես ինքս ի սկզբանե բազմիցս (որպես Երևանի բնակիչ) բարձրաձայնել եմ, որ լավ մարդ լինելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար և միշտ արտահայտել եմ իմ վերաբերմունքը ընտրությունների մասնակցությամբ:
Հայկը սկսեց սև ու սպիտակի բաժանումը, որն էլ իր ցանածն էր ու եկավ իր դեմ:
Բայց այս պարագայում, որպես Երևանի բնակիչ, միանշանակ սխալ եմ համարում նման վարքագիծը (եթե չկա բան, որի մասին չեն բարձրաձայնում):
Երևանցիների մեծամասնությունը ընտրել է ավագանի՝ որի գլխավորում էր Հայկ Մարությանը: Եթե պետք է ավագանին թքած ունենա Երևանցու ընտրության վրա. դա ուրիշ հարց է: Եթե թքած չունի, ապա իրավունք չունեն անձնական ամբիցիայից ելնելով իրենք իրենց գլխու որոշեն, թե ում անվստահություն հայտնեն և ում՝ ոչ:
Տղերք, ձեզ ոչ մեկ դեմքով սկի չի ճանաչել ընտրելուց, Երևանի պարագայում՝ 2018ին, եղել է Նիկոլ Փաշինյան և Հայկ Մարության:
Եթե փոխելու խնդիր կա, իրավունք չունեիք դուք նման բանի.
պարտավոր էիք բոլորով դուրս գալ և վերջ!!!!
կասեն դե ժամանակավոր դնում են հետո ընտրություն... իյա իրո՞ք: Դե հենա արտահերթ անեիք ու ոնց կար թող սաղ ժ/պ լինեին ու անեիք, եթե մտածում եք, թե ձեզ են ընտրել (ավագանիներ):
Կրկնեմ, որ ի սկզբանե ձեզնից շատ ես եմ քննադատել ու բացահայտ ու փաստերով, բայց հիմա հակառակն ա
Կարճ ասած ես 3րդ հատորս եմ վերջացնում։
Գրիգոր Տեր- Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը։