00:00:00

«Նիկոլին հեռացնելու մի ձեւ կա». Ռուբեն Մխիթարյան

16:21, 14 դեկտեմբեր 2021 Բլոգ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է արել ՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մի ձեւ կա՝ դա պետք է լինի բոլոր ընդդիմադիրների միակ նպատակը եւ համախմբման արդյունքը: «Ուրեմն…) Նիկոլին ամեն տարի օդի ու ջրի պես հարկավոր է ընտրություն անցկացնել: Դա միակ ձևն է իր էլեկտորատին միշտ լարման մեջ պահելու և ըստ այդմ իրենից հեռու չթողնելու համար: 3 տարվա ընթացքում նա արդեն արել է 4 մեծ ընտրություններ՝ 2 ԱԺ, 1 Երևանի և 1 ՏԻՄ: Մոտակա 1 տարին իրեն դարձյալ այդ ընտրությունները օդի ու ջրի պես անհրաժեշտ են լինելու: Մի անգամ կփորձի Երևանի արտահերթ ընտրություն անի, մի անգամ Սահմանադրության հանրաքվե կանի (կամ չի անի՝ ԱԺ-ով կփոխի), մի անգամ փոխված Սահմանադրությամբ նոր ԱԺ ընտրություն կանի, հետո էլ երկրի նախագահի ընտրություն կանի: Պետք եղավ մարզպետներին էլ ընտրությունով կնշանակի, միայն թե միշտ հարթակներից կարողանա գոռա: Ինքը առաջնորդվում է միմիայն իր օրակարգով ու «գլուբակո» թքած ունի, թե ինչ են իր պաշտոնավարման մասին մտածում աշխարհաքաղաքական բեևեռները, ընդդիմությունը, «ընդդիմությունը», «ընդդիմության ընդդիմությունը», թերթերը, կայքերը, Չալոն ու Էրդողանը: Նիկոլին հեռացնելու մի ձև կա: Դա պետք է լինի բոլոր ընդդիմադիրների միակ նպատակը և համախմբման արդյունքը: Համախմբում ոչ թե ընդդիմադիր ինչ որ լիդերի շուրջ, այլ համախմբում իշխանության լիդերի դեմ: Էշը ցեխից հանելու համար պետք է բոլորը էշին ցեխից դուրս քաշեն, ոչ թե ցեխի մեջ էշին փորձեն կրել էշ-էշ դուրս տալով:… Բայց քանի որ այդպիսի նպատակի մասին այլևս չեն խոսում, քանի որ «Ամանոր է» շուտով, ուրեմն թուլացեք ու հաճույք ստացեք: Բրյուսելում այսօր մինչև 9-ը աստիճան ջերմություն է լինելու: Անդրկովկասյան տանգո Եվրոպայում՝ թուրքական նվագակցությամբ: Թե բա «...Նիկոլը գնալու հող է նախապատրաստում»: Նիկոլը մի հող գիտի նախապատրաստել, այն էլ հանձնելու համար: Մնացածը ձեր էրոտիկ ֆանտազիաներն են»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր