00:00:00

«Երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում, փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը». Հոխիկյան

22:43, 12 դեկտեմբեր 2021 Բլոգ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Նկատել ե՞ք, թե ինչքան համաչափ են գործում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, երբ Հայաստանի ներսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Վարդենիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով իրենց ընտրած ընդդիմադիր թեկնածուների կալանավորմանը, իսկ նույն ժամանակ Ադրբեջանն սկսում է կրակել Վարդենիսի դիրքերի վրա, սպանում 1 հայ զինվորի, ծանր վիրավորում 8-ին։ Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը ֆեյքերով ու իր քարոզչամիջոցներով տարածում է, թե հենց վարդենիսցիներն են մեղավոր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը զոհ ու վիրավորներ է ունեցել, քանի որ զորքը չի կարողացել ժամանակին օգնության հասնել։ Ամեն անգամ, երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ, անմիջապես փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր