ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վահագն Ալեքսանյանի դեռահասության սեփական «ես»-ի փնտրտուքը համընկել է երրորդ հանրապետության 10 ամենախաղաղ տարիների հետ, դրա համար է հիմա կլորացած աչքերով հարցնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը կանխել պատերազմը, ու մյուս կողմից՝ ինքն ու շեֆը ինձ եւ իմ գործընկերոջը անուղղակի մեղադրում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։
«Դեռահասությունն առհասարակ դժվար շրջան է համարվում մարդու կյանքում, թերեւս ամենաճգնաժամայինը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի դեպքում, ով իր դեռահասության շրջանը փորձել է հաղթահարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, մի բան ակնհայտորեն այն չի ստացվել։ Երիտասարդը զարմացած է, թե ինչպես եմ պնդում, որ եթե Քոչարյանը լիներ նախագահ պատերազմ չէր լինի։
Դե հասկանալի է, Քոչարյանի նախագահության տարիներին դեռահասի հուզական ֆոնն ու անկառավարելի վարքը թույլ չեն տվել նրան նկատել, որ Արցախը մերն է, Հայաստանը՝ բարեկեցիկ է ու խաղաղ, զինվորներին հազարներով փակ դագաղներով չեն բերում, մի մասի աճյուններն էլ՝ տարբեր դիահերձարանների հատակներին չեն, որոշների մասունքներն այդպես էլ մնացին թշնամու գրաված տարածքներում, տղաները՝ հարյուրներով Բաքվի բանտերում չեն խոշտանգվում, Ալիեւն էլ աշխարհով մեկ չի հոխորտում ու ոտնատակ անում մեր ազգային արժանապատվությունը։
Վահագն Ալեքսանյանի դեռահասության սեփական «ես»-ի փնտրտուքը համընկել է երրորդ հանրապետության 10 ամենախաղաղ տարիների հետ, դրա համար է հիմա կլորացած աչքերով հարցնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը կանխել պատերազմը, ու մյուս կողմից՝ ինքն ու շեֆը ինձ եւ իմ գործընկերոջը անուղղակի մեղադրում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։