00:00:00

Արդյոք ՀՀ գլխավոր դատախազ կոչեցյալը, այդ աստիճան տգե՞տ էր իրավաբանությունից․ Իշխանյան

15:44, 11 դեկտեմբեր 2021 Բլոգ

Այսպիսով ՍԴ-ն, ի զարմանս ինձ, պատգամավորների կալանքը ճանաչեց հակասահմանադրական։ Հարցս հետևյալն է. արդյոք ՀՀ գլխավոր դատախազ կոչեցյալը, այդ աստիճան տգե՞տ էր իրավաբանությունից, թե՞ ընդամենը վարչապետ կոչեցյալի պատվերն էր կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իհարկե, երկրորդը, քանի որ առաջին վարկածի դեպքում, նա կամ հրաժարական կտար, կամ նրան անվստահություն կհայտնեին։ Բայց, սա կլիներ միայն այն դեպքում, եթե Հայաստանը լիներ իրավական պետություն։

Թյու, մոռացել էի, չէ՞ որ Հայաստանը մասնակցում է , այսպես կոչված «Դեմոկրատական երկրների» համաժողովին»,- հավելել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր