00:00:00

Ամանորի գիշերվա արված գնումների շահույթի 50% ը նվիրելու ենք մեր բանակին․ Ալեքսանյան

04:04, 11 դեկտեմբեր 2021 Բլոգ

Մինչ ամանորի թոհուբոհին ացնելը ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ես Նատալի Ալեքսանյանս հանդիսանալով Atelier cafe club- տնօրեն, արգելել եմ իմ աշխատակազմին, ամանորի գիշերը որևէ միջոցառում կազմակերպել Ատելյերի տանը, հաշվի առնելով այն հանգամանքը որ 44-օրյա պատերազմից հետո մենք դեռ ուշքի չենք եկել:
Իմ տունը գտնվում է եռաբլուրի ճանապարհին և ես ամեն օր առերեսվում եմ այն դաժան իրականության հետ ինչի միջով անցել ենք, ես նաև ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել որևէ սրճարանի կամ ռեստորանի, ովքեր կկազմակերպեն իրենց միջոցառումը, մեզ մոտ այդ գիշեր կլինի հանգիստ երաժտություն բնականաբար հյուրասիրություն, և տեղերը կլինեն սահմանափակ, ու որևէ մեկը չհամարձակվի սա որակել գովազդ ինձ ճանաչողները լավ գիտեն իմ սկզբունքները....
Ես չեմ կարող երգել պարել մտածել սեփական գրպանի մասին այն դեպքում երբ ներկա պահին մենք դեռ պատերազմող երկրում ենք և մեր զոհվածների ընտանիքների մասին չմտածել, եկեք մեկ անգամ գոնե զսպենք մեզ և մտածենք պետության սահմանին կանգնած զինվորի մասին, ի դեպ ամանորի գիշերվա արված գնումների շահույթի 50% ը նվիրելու ենք մեր բանակին և աշխատակազմով կնտրենք, թե որ դիրքին կնվիրաբերենք.....
Նատալի Ալեքսանյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր